Այս պահին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի նախաձեռնողները փորձում են ոստիկանների եւ ակցիայի միջեւ բաժանող տարածքն ազատել, որպեսզի հնարավորինս մեծ հեռավորություն պահպանվի նրանց միջեւ:
Ակցիայի մասնակիցները մեծ ոգեւորությամբ երգում եւ պարում են ազգային երգեր ու պարեր:
Բողոքի ակցիային այսօր էլ միացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականներ: Բաղրամյան պողոտայում է երաժիշտ Արա Գեւորգյանը, որն ասաց, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ զրույցը՝ տեսանյութում:
Փաստաբանների պալատը ակցիայի մասնակիցներին բուկլետներ է բաժանել, որով իրազեկում են մարդու իրավունքները:
Ակցիայի մասնակից երիտասարդներն ասում են, որ իրենք չեն նահանջելու. «Ինչքան մեզ ջրում են, այնքան աճում ենք, հասունանում ենք»:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ակցիայի մասնակիցներին նորից զգուշացրեց, որ սադրիչներ կան, իսկ երիտասարդներն էլ փոխոստիկանապետին հորդորեցին սադրիչներին մեկուսացնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Облик протестующих значительно изменился! Сегодняшние протестующие кардинально отличаются от тех ребят, кто были в первый день! Эти помоложе и поглупее ведут себя! Неужели дрессированные отряды сороса??!! Странно очень! Только что по ТВ показывали офис сороса,спрятанный за бетонной стеной, а маленькую табличку спрятали под ветвями дерева! Вот такое “Открытое общество”!!!! Полиции следует действовать точно так, как в аналогичных ситуациях действует западная полиция,например- в США,Германии,Англии!!