Բաղրամյան պողոտայում շարունակվում է խաղաղ ցույցն ընդդեմ էլեկտրական հոսանքի թանկացման: Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այսօր բանավեճի բռնվեց ակցիայի ժամանակ:
Մասնակիցներից մեկը նրան մեղադրեց այն արտահայտության համար, որ ըստ Վլադիմիր Կարապետյանի, ժողովուրդը հավաքվել է կասեցնելու հոսանքի սակագնի բարձրացումը, մինչդեռ, ըստ բողոքողի, նպատակը իշխանություններին հեռացնելն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ