Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել. Ա1+

Հունիս 24,2015 20:44

Վանաձորում ոստիկանությունը թույլ չի տալիս «Ոչ թալանին» շարժման մասնակիցներին հրապարակում վրաններ տեղադրել:

Վանաձորում 2-րդ օրն է, տեղի է ունենում ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Վանաձորի մեր թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին քաղաքի կենտրոնական Հայկի հրապարակում մոտ 600 մարդ է հավաքված հորդառատ անձրեւի տակ, որոնք թանկացման դեմ կոչերի եւ ելույթների արանքում պարում են ու զվարճանում: Հրապարակի տրամադրությունը բարձր է: Հրապարակում կան նաեւ քաղաքական կուսակցություններ, թեպետ նախապես կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիան չպետք է քաղաքականացվի:

Ակցիայի կազմակերպիչներն այս պահին ուզում են հրապարակում վրաններ տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս: Ընթանում են բանակցություններ իրավապահների հետ: Ոստիկանները շղթա են կազմել հրապարակում եւ փակել բոլոր այն հատվածները, որտեղ հնարավոր է վրան տեղադրել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930