Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկադի տարածքում օլիգարխների թիկնապահներին դուբինկաներ են բաժանվո՞ւմ

Հունիս 24,2015 20:27

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եկել էր գնահատելու ոստիկանների աշխատանքը: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, քիչ առաջ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում էր եւ մոտ տասը րոպե զրուցում էր ոստիկանների հետ: Ոստիկանապետը նորմալ է գնահատել ոստիկանների աշխատանքը:

Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը որեւէ գործողության չի դիմելու: Համենայնդեպս, այս պահին խաղաղ ակցիան կշարունակվի:

Հարցին`խախտումներ անող ակտիվիստները պատասխանատվության ենթարկվելո՞ւ են, փոխոստիկանապետը պատասխանեց, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսեւորում, բայց այն բերում է ոստիկանության կողմից անգործության, որի վտանգավորության աստիճանն ակնհայտ է: «Իրենք կարող են ամեն մանր բանից հրճվել, դարձնել իրենց համար ուրախություն: Իսկ այսօր ո՞վ է ուժեղ: Ուժեղ է նա, ով հանդուրժողականություն է ցուցաբերում, չի գնում սադրանքների»,- ասաց Վալերի Օսիպյանը`պատմելով թե ինչպես էր երեկ մի երիտասարդ աղջիկ իր գլխարկը «թռցրել» ու դա դարձել էր բոլորի համար հրճվանքի առիթ:

IMG_5117

Վալերի Օսիպյանը դեռ մտածում է`պատժե՞լ այդ աղջկան, թե՞ ոչ: Պատիժը, համենայնդեպս, կլինի օրենքի սահմաններում. «Ես դարձյալ ուզում եմ հանդուրժողական լինել: Երբեմն ներելն էլ է պատիժ`հասկացողի համար: Մենք հանդուրժողական ենք, ոչ միայն այս ակցիայի ժամանակ, եթե կարգի խախտումից չի բխում լուրջ հետեւանքներ»:

Ի դեպ, այսօր ակցիան բավական մարդաշատ է: Կամաց-կամաց Բաղրամյան պողոտան ոստիկանական ուժերով է համալրվում: Այստեղ են գալիս նաեւ հայտնի մարդիկ, պատգամավորներ`ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատնեշ կազմելու համար:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ եկել էր խաղալիք ջրցան ատրճանակով եւ ջուր էր ցանում ոստիկանների ուղղությամբ:

Այս պահին ակտիվիստները տեղեկություն ունեն, որ Կասկադի տարածքում ինչ-որ անհասկանալի մարդկանց դուբինկաներ են բաժանվում: Նրանք ենթադրում են, որ դրանք օլիգարխների թիկնապահներն են:

Ակտիվիստներն իրենց տեղեկությունը փոխանցեցին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, վերջինս խոստացավ զբաղվել այդ հարցով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930