Բաղրամյան պողոտայում շարունակվում են հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաները: Այնտեղ հանդիպեցինք նաեւ արվեստագետ Կարեն Անդրեասյանին: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը խոսելով երիտասարդության ընդվզման մասին ասաց.
«Այս գործընթացը մի բանով է կարեւոր, որ ինքը դեսովետիզացիայի շարունակությունն է, համակարգը միացավ ու հիմնական խնդիրն այն է, որ նոր սերունդը դուրս է այդ ժառանգությունից եւ System of a Down-ի, Վենետիկի բիենալեի ու այլ բաների համակարգի մեջ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ