Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Ռուսաստանը կրկին զրկված է ձայնի իրավունքից, բայց «երկխոսության դուռը բաց է»

Հունիս 24,2015 19:40

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում քիչ առաջ ընդունեց բանաձև՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ: Սակայն  վեհաժողովը ՌԴ պատվիրակության անդամներին չզրկեց հավատարմագրումից՝ վեհաժողովում հնչած ձևակերպման համաձայն՝ «երկխոսության դուռ բաց թողնելով»:

Ստեֆան Շեննախի ներկայացրած բանաձևն ընդունվեց 123 «կողմ»,  11 «դեմ», 13 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ: Փաստորեն, կրկին ռուսաստանյան պատվիրակության անդամները վեհաժողովում զրկված են ձայնի իրավունքից:

Հայկական պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել են միայն Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը. երկուսն էլ «ձեռնպահ» են քվեարկել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930