Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս պահին Բաղրամյան պողոտայում սոցիալական արդարության համար պայքարող երիտասարդներին: ՍԴՀԿ վստահ է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը կամայական որոշման արդյունք է, որի հետևում կա կոռուպցիոն հսկայական ստվեր: Տնտեսական բոլոր հիմնավորումներով ակնհայտ է, որ մեր երկրի էներգետիկ ռեսուրսը ունի ավելի էժան հոսանք մատակարարելու ամբողջական ներուժ:
Հնչակյան կուսակցությունն իր կազմակերպչական ողջ հնարավորությամբ մասնակցել և մասնակցելու է խաղաղ բողոքի ակցիաներին՝ դրա հետ միասին կոչ անելով դատապարտել այս հանրահավաքն այլ տիրույթ տեղափոխելու ցանկացած փորձ: ՍԴՀԿ նաև դատապարտում է մեկ օր առաջ տեղի ունեցած բռնարարքը, ուժի կիրառումը, որը ոչ միայն անհամաչափ, էր, այլ նաև աչքի էր ընկնում հատուկ դաժանությամբ:
Իշխանությունները պետք է տեղի տան ժողովրդի արդար պահանջներին, վայրկյան առաջ լուծեն խնդիրը, և, դրա հետ միասին, օբյեկտիվ, ամբողջական քննություն իրականացնեն ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների հետ կապված:
Երկրի էներգետիկ անվտանգությունը չի կարող վտանգված լինել մի քանի կոռումպացված չինովնիկների պատճառով:
Կարդացեք նաև
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն