Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը

Հունիս 24,2015 19:10

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցությունը խորացնելու առիթով և հույս հայտնել, որ հուշագրում ամրագրված միջոցառումների իրականացումը երկուստեք օգտակար կլինի: Խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև դատաիրավական ոլորտում ձեռք բերված հաջող համագործակցությունից՝ նախարարն առանձնացրել է քրեակատարողական ոլորտում փորձի փոխանակման և մեկը մյուսի սխալները չկրկնելու կարևորությունը:

Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ով առաջինն է զանգել իրեն և իր զորակցությունն ու աջակցությունը հայտնել  Վրաստանում տեղի ունեցած աղետից հետո:

Անդրադառնալով ստորագրված փաստաթղթին Գիորգի Մղեբրիշվիլին նշել է, որ պրոբացիայի ոլորտում իր երկիրն ունի հարուստ փորձ և պատրաստ է Հայաստանի հետ կիսել անցած ճանապարհին ձեռք բերած հաջողություններն ու ներկայացնել հնարավոր բարդությունները շրջանցելու իրենց տարբերակը:

Հուշագրով նախատեսվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների նյութակենցաղային ապահովման, նրանց բժշկական սպասարկման, վերասոցիալականացման և վերաինտեգրման, պրոբացիոն ծառայության ոլորտում համատեղ կրթական ու փորձի փոխանակման ծրագրեր:

Նշենք, որ Վաղը Երևանում մեկնարկելու է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումև, որին մասնակցելու են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին, ինչպես նաև Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930