Այս պահին Ազատության հրապարակում 200-ին մոտ քաղաքացիներ սպասում են, որ այլ քաղաքացիներ էլ միանան, որպեսզի երթով բարձրանան Բաղրամյան պողոտա: Մինչ քաղաքացիները կհավաքվեն, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ոստիկանների պահվածքի մասին` նշելով, որ «այն ոստիկանները, որոնք իրենց պահեցին «տականքի» պես, իրենց պատիժը ստանալու են, ոչ թե ստանալու են ոստիկանական խոստումներով, այլ` ստանալու են ապագայում` Ազատ ու անկախ Հայաստանում»:
Նա նշեց, որ երեկվա ոստիկանները, որոնք հսկում էին դեպի Բաղրամյան երթը, տարբերվում էին իրենց պահվածքով եւ երթի մասնակիցների նկատմամբ խաղաղ էին տրամադրված:
Արմեն Մկրտչյանը նաեւ ասաց, որ պատրաստվում են Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում ավտոերթեր իրականացնել: Նա նշեց, որ այս օրը վճռական է լինելու, քանի որ Սերժ Սարգսյանը բացակայում է երկրից. «Միշտ, երբ Սերժ Սարգսյանը բացակայում է երկրից, տարօրինակ բաներ են լինում, դրանք միշտ զուգորդվում են բնություններով, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այսօրվա բացակայությունը կարող է որոշ շահագրգիռ իշխանավորների սանձերն արձակել եւ եւս մեկ անգամ բռնություն լինի հասարակ ժողովրդի նկատմամբ»:
Aravot.am-ի ճշտող հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ են այլ փողոցներ եւս փակել, Արմեն Մկրտչյանն ասաց, որ այդ հարցը քննարկվում է: Այսօր նախաձեռնության անդամները կներկայացնեն ամբողջ գործողությունների ծրագիրը:
Կարդացեք նաև
Այս պահին Ազատության հրապարակում հավաքվածները քայլերթով շարժվում են դեպի Հյուսիսային պողոտայով Բաղրամյան պողոտա` իրազեկելու հասարակությանը:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ