Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխանակ ՀԷՑ-ին դատի տան, քիչ է մնում տուժող ճանաչեն» (Տեսանյութ)

Հունիս 24,2015 18:06

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր ավագանու նիստին իրենց առաջարկը  մերժելուն՝ ասաց. «Մի քանի օր առաջ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը քաղաքապետին զեկուցեց, որ Երեւանում ՀԷՑ-ի վթարները գերակշռում են պլանային անջատումներին, անհանգստացած ներկայացրեց քաղաքապետին: Հենց այդ հարցի շուրջ կարող էին հրավիրել քննարկում, մի հատ հասկանանք՝ էս սաբոտա՞ժ եք անում, ուզում եք մեզ շանտաժո՞վ սակագինը ավելի բարձրացնել»:

Տիկին Բախշյանն ասաց, որ եթե այսօր նիստին մերժվեց իրենց առաջարկը՝  օրակարգում ներառել այս օրերին տեղի ունեցող դեպքերը՝ Բաղրամյան  պողոտայի իրադարձությունները, բողոքի ակցիան, ապա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարող էր բարձրացնել ՀԷՑ-ին վերաբերող Արեյանի ներկայացրած խնդիրը, ասեր՝ այս ի՞նչ եք անում. «Մի ուրիշ հարց էլ կա. Բազմաբնակարան շենքերի 577 մուտքեր ՀԷՑ-ը պիտի վերանորոգեր՝ «կաբելները», ոչ մի բան չի արել, ասում է՝ փող չունեմ: Բա ավագանին չպիտի՞ հետաքրքրվի, ոչ մեկը նրանց պատասխանատվության չի կանչում, էսօր փոխանակ դատի տան էդ սրիկաներին»:

Տիկին Բախշյանի այս դիտարկումներին «Բարեւ Երեւանի» անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ ավելացրեց՝ «Քիչ է մնում ՀԷՑ-ին տուժող ճանաչեն»:

Տիկին Բախշյանը նաեւ անդրադարձավ երեկ Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների՝ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ բացասական վերաբերմունքին. «Ոնց կարելի է ասել՝ հպարտանում եմ մեր ոստիկաններով, համբերի էլի մի քիչ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930