Պարապուրդի մատնված տրանսպորտային միջոցները, որոնք երկար տարիներ է գլխացավանք են դարձել ավտոմեքենայի սեփականատիրոջ համար, քանի որ նույնիսկ չշահագործվելու դեպքում սեփականատերը պետք է դրանց համար էլ ԱՊՊԱ անի, ինչ է թե դրանք առկա են համակարգչային շտեմարանում, կառավարությամբ որոշմամբ դուրս կգան էլեկտրոնային արխիվից: Վաղը, կառավարության նիստում այս մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կհայտնի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, չշահագործվող տրանսպորտային միջոցները շտեմարանից կհանվեն այն դեպքում, եթե 2011 թվականի հունվարի 1-ից հետո, բացի ԱՊՊԱ չանելուց, չունեն այլ իրավական խախտում: Սեփականատիրոջ կողմից կրկին շահագործելու ցանկություն ունենալու դեպքում այդ տրանսպորտային միջոցը կրկին պետք է պետական գրանցում ստանա եւ ընդգրկվի համակարգչային շտեմարանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ