Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

69 հեռախոս եւ 3 պլանշետ` գազի կտրված բալոնի մեջ

Հունիս 24,2015 17:53

Երեւանի բնակիչ, 1987թ. ծնված Արթուր Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակով ունենալով մաքսանենգ եղանակով կազմակերպել Վրաստանից բջջային հեռախոսների եւ պլանշետների տեղափոխումը, իր «Մերսեդես 500» մակնիշի ավտոմեքենայում 2013թ. տեղադրված գազի բալոնը կտրելով եւ հարմարեցնելով որպես թաքստոց, 2014թ. իր մյուս ավտոմեքենայով Նարինե Դիլբարյանի հետ մեկնել է Վրաստան, որտեղ ձեռք է բերել ընդհանուր 2 միլիոն 248 հազար դրամ արժողությամբ 69 հատ չինական արտադրության բջջային հեռախոս եւ 3 հատ պլանշետ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքի` դրանից հետո Ա. Մեսրոպյանը նշված վայր է հրավիրել ընկերոջը`Երեւանի բնակիչ,1982թ.ծնված Կառլեն Մելքոնյանին, նրան խնդրելով Վրաստան մեկնել «Մերսեդես 500» ավտոմեքենայով:

2014թ. ապրիլի 23-ին Ա. Մեսրոպյանը նշված ավտոմեքենայի գազի բալոնի մեջ պատրաստված թաքստոցում Կ. Մելքոնյանի հետ տեղադրել է նշված հեռախոսներն ու պլանշետները եւ նույն օրը ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով կազմակերպել է հեռախոսների եւ պլանշետների ՀՀ տեղափոխումը, սակայն Կ. Մելքոնյանի վարած ավտոմեքենայում հեռախոսները հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ա. Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով, իսկ Կ. Մելքոնյանին` 215 հոդվածի 1-ն մասով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930