Եգոր Գլումովը այսօր «բեռով-բարձով» եկել էր Բաղրամյան պողոտա` ցուցարարներին այցելության: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ այսպիսի տեղ ես գալիս` մտածում ես առաջինը ջուր եւ թեթեւ սնունդ բերել, քանի որ նրա տատիկը իրեն միշտ հորդորել է շատ ջուր խմել շոգ ժամանակ: Գլումովի խոսքերով, ցուցարարների կողքին որքան որ պետք է` կլինի:
«Փորձում ենք հասցնել նաեւ Հայաստանից դուրս այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում այստեղ, որովհետեւ շատ ու շատ լսողներ ունենք դուրսը: Ընկերներ ունենք, որոնք Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից հետաքրքրվում են, քանի որ ռուսական ալիքները խեղաթյուրված բաներ են խոսում այս ամենի մասին, փորձում ենք լուսաբանել մաքսիմալ ճիշտ»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ