«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 26-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 27-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի և Նորվեգական թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասի 5-20 փողոցների և Հաղթանակ թաղ. 1-ին փողոցի հանրային բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ