Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչ է անում առկա խնդիրների լուծման համար սկսել ակտիվ բանակցություններ

Հունիս 24,2015 17:36

ՌԱԿ Հանրապետական վարչությունը անհանգստացած է հանրապետությունում եւ մասնավորապես Բաղրամյան փողոցում եւ շուրջը ստեղծված իրավիճակից եւ կոչ է անում առկա խնդիրների լուծման համար սկսել ակտիվ բանակցություններ։

Միաժամանակ ՌԱԿ Հանրապետական վարչությունը ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը կուտակված ներքաղաքական եւ ներտնտեսական պատճառներով չլուծված խնդիրների հետեւանք է։

Հանրապետական վարչությունը դեռ մեկ տարի առաջ էլեկտրաէներգիայի գների կտրուկ բարձրացումը գնահատել է չհիմնավորված եւ համապատասխան մարմինների գործունեությունը՝ ոչ թափանցիկ, որի արդյունքն է այսօրվա իրական պատկերը։

Առկա իրավիճակին լուծում գտնելու համար ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն պետական ինստիտուտների եւ հատկապես օրինապահ մարմինների նկատմամբ վստահության մթնոլորտի ստեղծման նպատակով, ստեղծեն առկա խնդիրների լուծման համար ժողովրդի հետ երկխոսության մեխանիզմներ, ընդհուպ վերականգնել ժողովրդի վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ։

Ելնելով ստեղծված իրավիճակից եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրները եւ հատկապես Արցախի շուրջը հնարավոր անբարենպաստ զարգացումները, կոչ ենք անում զերծ մնալ ուժային պայքարի բոլոր ձեւերից եւ ազգաբնակչության բարեկեցության համար ձեռնարկել հստակ քայլեր։

Հանրապետական վարչություն

Երեւան, 24 հունիսի 2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930