Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի ցուցարարներին մոտեցավ «Սանիտեկի» ներկայացուցիչը: Նա ասաց, որ Բաղրամյան պողոտային հարակից տարածքներում աղբի հետ կապված խնդիրներ կան եւ պահանջեց վերադարձնել աղբարկղերի գոնե մի մասը:
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները երկու րոպե խնդրեցին ժողովրդի հետ խորհրդակցելու համար: Վաղինակ Շուշանյանի հարցին, թե համաձա՞յն են վերադարձնել աղբարկղերը, Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարները պատասխանեցին՝ ոչ:
Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ գոնե պետք է վերադարձնել Իսահակյան փողոցի աղբարկղերը եւ հորդորեց ցուցարարներին՝ հարակից տարածքներից այլեւս աղբարկղ չբերել Բաղրամյան պողոտա:
Կարդացեք նաև
«Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները հայտարարեցին, որ կօգնեն ընկերությանը՝ տեղափոխել այդ աղբարկղերը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ