Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր «Բարեւ Երեւանի»՝ նիստը բոյկոտելուն, ասաց, որ պետք է նախապես իրենց առաջարկը ներկայացնեին, քանի որ նիստի օրակարգը նախապես է կազմվում:
Մեր դիտարկմանը, որ նախապես հնարավոր չէր կանխատեսել, որ այս օրերին արտակարգ իրավիճակ կլինի Երեւանում, Բաղրամյան պողոտայում, Նահապետյանն ասաց. «5 օր է արտակարգ իրավիճակ էր, նախապես մեզ տեղյակ պահեին իրենց առաջարկի մասին»:
Մեր այն հարցին՝ արդյոք բախումներ կլինե՞ն, Մարտի 1-ի սցենար, Նահապետյանը բացառեց Մարտի 1-ի կրկնությունը, նշելով՝ սա սոցիալական հարց է, քաղաքական չէ, բախումներ չեն լինի. «Եվ ես, որպես արտադրող, ասեմ՝ պետք է նորից ստեղծվի հանձնաժողով, մասնագիտական քննարկվի: Էլեկտրաէներգիայի սակագինը միակողմանի իջեցնելով 90-ականների վիճակը կլինի, էներգետիկ ճգնաժամ կլինի»:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, փոքր ՀԷԿ-ի սեփականատեր, գործարար տիկին Նահապետյանն ասաց. «Բոլորս էլ վատ վիճակում ենք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ