Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի երրորդ օրվա լիագումար նիստում քննարկում է Ռուսաստանի պատվիրակության անդամների հավատարմագրերի չեղյալ հայտարարելու հարցը` համաձայն Վեհաժողովի ընդունած բանաձևի:
Պատվիրակների մեծամասնությունը պահանջում է, որ Ռուսաստանի պատվիրակության անդամներին զրկեն հավատարմագրերից:
Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսը թեև կարծիք հայտնեց, թե բարոյական չէ այս հարցը քննարկել առանց ռուսների ներկայության, մինչդեռ մյուս պատվիրակները անընդմեջ իրենց ելույթներում քննադատում էին Ռուսաստանին Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում կատարած գործողությունների համար:
Ուկրաինացի պատվիրակներն իրենց ելույթներում տեղեկացնում են, որ Ռուսաստանը շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումները, ուստի եթե ԵԽԽՎ-ն չեղյալ չհամարի ռուս պատվիրակների հավատարմագրերը, դա արդար չի լինի և կվնասի վեհաժողովի վարկանիշին:
Կարդացեք նաև
Ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Հոնչարենկոն, մերժելով որոշ պատվիրակների՝ Ռուսաստանի հետ համագործակցելու առաջարկությունը, օրինակ բերեց, որ իրեն ամիսներ առաջ թույլ տվել են Մոսկվա մուտք գործել միայն նրա համար, որ ծեծեն ու տանեն ոստիկանական բաժանմունք:
Նշենք, որ Վեհաժողովը ժամը 17.30-ից հետո կշարունակի այս հարցով քննարկումը և հավանաբար մինչև ժամը 22.00-ը կկայացվի որոշում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ