Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական Թամար Պողոսյանին «Դաբրո՞» է պետք, որ ծեծվող ժողովրդի հարցը քննարկի (Տեսանյութ)

Հունիս 24,2015 16:54

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստին «Բարեւ Երեւան» խմբակցությունը  բոյկոտեց նիստը: Բանն այն է, որ խմբակցությունն առաջարկ  արեց նիստի օրակարգում ներառել այս օրերին տեղի ունեցող դեպքերը՝ Բաղրամյան  պողոտայի իրադարձությունները, բողոքի ակցիան:

Ուշագրավ էր, որ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Թամար Պողոսյանը հայտարարություն արեց, նշելով, թե տեղեկացված չեն «Բարեւ Երեւանի» առաջարկին, եւ չեն կարող համապատասխան արձագանքել իրավիճակին: Պողոսյանն ասաց, որ եթե առաջարկը ներառվի օրակարգում, իրենք պատրաստ չեն, լուրջ հարց է եւ այդ հարցը լավ կլինի խմբակցություններում, կուսակցություններում քննարկվի եւ պետք չէ շտապողականություն դրսեւորել:

«Բարեւ Երեւանի» առաջարկը քվեարկությամբ մերժվեց, խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը հանրապետականների ու ԲՀԿ-ականների ծափահարությունների ներքո:

Aravot.a.am-ի հետ զրույցում նիստը բոյկոտած «Բարեւ Երեւանի» անդամներն ասացին, որ մյուս խմբակցությունների արձագանքը մեղմ էր, ավելի կոշտ արձագանքի էին սպասում: Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ Թամար Պողոսյանի ցուցումով նիստի օրակարգ չներառվեց իրենց առաջակը. «Տիկին Պողոսյանի հայտարարությունը տեղին չէր, ասում էր՝ մենք տեղյակ չենք, չգիտենք՝ ինչ է: Իրավիճակն այս գիշեր լարված է եղել, մեզանից ոչ ոք նախապես չգիտեր»: Ըստ «Բարեւ Երեւանի» սա այն հարցն էր, որ պետք է հրատապ քննարկվեր, մյուս նիստը սեպտեմբերին է լինելու, սպասում են՝ մարդիկ ծեծե՞ն:

Aravot.am-ը Թամար Պողոսյանից հետաքրքրվեց՝ թե ինչո՞ւ նման հայտարարություն արեց, եւ ի՞նչ նկատի ունի «տեղեկացված չենք» ասելով, միթե ամեն ինչ պարզ չէ՞: «Ես որպես քաղաքացի նայում եմ կողքից՝ օբյեկտիվ պրոցես է, ադեկվատ վերաբերմունք է, սոցիալական, քաղաքական հենք ունի, եւ շահերի հետապնդում կա: Այդ մարդիկ, որ այնտեղ են տարբեր շահեր են հետապնդում: Պետք է ճիշտ գնահատել առանցքը: Եթե սա կոչված է մեր իրականության մեջ բան փոխելուն, ապա այնքան բարոյական լինեն… պղտոր ջրում ձուկ են որսում»,-սյսպիսի դիտարկումներ արեց Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ «Բարեւ Երեւանը» կարող էր առաջարկը նախապես ուղարկել խմբակցություններին: Մեր այն դիտարկմանը՝ կեսգիշերին մոտ է սրվել իրավիճակը, տիկին Պողոսյանն ասաց, որ հարցը ունի քաղաքական կողմ, հիմնավորված քննարկում պիտի լինի, եւ չի կարելի ամեն ինչ էմոցիոնալ ֆոնով անել:

avagani-2

Մեր մյուս դիտարկմանը՝ չէ՞ որ արտակարգ իրավիճակ է, եթե պետք է հրատապ գործել, եւ այն որ նշում եք՝ ծանոթ չեք, տեղեկացված չեք, ինչի՞ն ծանոթ չե՞, չգիտեք Բաղրամյան պողոտայում ի՞նչ է կատարվում, տեղյակ չե՞ք մարդիկ ինչից են դժգոհ, Պողոսյանը նորից ասաց, որ պետք էր նախապես այդ հարցի մասին տեղեկացնել խմբակցություններին. «Վիզուալ տեսնում ենք, ամեն ինչ նայելով չէ, միայն մարդկանց դժգոհությունով չէ, հարցն ունի պատասխանատու, կազմակերպության դիրքորոշում… չի կարելի ավագանու հարթակում այդպես հանպատրաստից ..քավ լիցի, եկեք պատրաստվենք, հարցերը քննարկենք, չի կարելի այսպես՝ կրնկի վրա, որ ցույց տանք, որ նիստ արեցինք՝ մերժեցին, շոուներ անեն: Հարցը պետք է բազմակողմանի պատրաստել, հիմնական զեկուցող կողմերին կանչենք, ոչ թե ոտքի վրա ասում են եկեք… ավագանու հարթակը ավելի պրոֆեսիոնալ օգտագործել, մարդկանց դժգոհությունը, էմոցիաները թույլ է, պետք է ուժեղ փաստարկներ լինեն»:

Ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերից էին փողոց անվանակոչելը, բնակելի տուն անհատույց տալը եւ այլն: Այսինքն, ինչպես «Բարեւ Երեւանն» էր նիստի սկզբին ասել՝ փողոց անվանակոչելու հարցն ավելի կարեւոր է ավագանու համար, քան հանրության դժգոհությունը, մարդկանց խախտված իրավունքները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930