Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակում է իր բողոքի ակցիան ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ցուցարարները վանկարկում են՝ «Բաղրամյանում ենք նստած, հաղթելու ենք անկասկած»:
Քիչ առաջ նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ դերասան Վարդան Պետրոսյանը կալանավայրում հացադուլ է հայտարարել՝ էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ