ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը համոզված է, որ այն, ինչ այս օրերին կատարվում է Բաղրամյան պողոտայում, պետք է կարգավորվի բանակցային սեղանի շուրջ, «ինչը, ոչ մեկ անգամ արդեն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Ազատիչ Սարգսյանը»:
Դեսպանն այսպիսի տեսակետ արտահայտեց այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Նա վստահ է, որ այլ տարբերակներ չեն կարող լինել. «Երկիրը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում: Մենք ցանկանում ենք, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում լինի կայուն իրադրություն, ու չլինեն հակամարտություններ»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ