Այս պահին Բաղրամյան պողոտան փակ է եւ սովորական քաղաքացին փողոցն անցնելու համար պետք է կամ հիմնավոր բացատրություն ներկայացնի ոստիկանության աշխատակիցներին,կամ անցագիր աշխատանքի վայրից:
Մանրամասները՝ տեսանյութում
Շոգ է եւ հարյուրավոր ցուցարարներ կազմակերպել են հանգստի ժամ. մարդիկ, որքան հնարավոր է, տեղակայված են փողոցի ստվերոտ հատվածներում եւ փորձում են իրենց սեփական միջոցներով գնած սնունդն ու ջուրը բաժանել ակցիայի մասնակիցներին:
Կարդացեք նաև
Ակցիայի որոշ մասնակիցներ փորձում են աղտոտված տարածքը մաքրել:
Ցուցարարները քիչ առաջ կոչ արեցին քաղաքացիներին, որոնք պատրաստվում են միանալ իրենց, հավաքվել Ազատության հրապարակում եւ երթով գալ Բաղրամյան պողոտա՝ միանալով նստացույց անողներին:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրին, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջեւ վիրահայերը բողոքի ակցիա են իրականացնում: Տեղեկացանք, որ նմանատիպ ակցիաներ անցկացվում են տարբեր երկրներում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ