Հունիսի 9-ին, ժամը 16.25-ին, մետրոպոլիտենի ոստիկանության պահպանության բաժնի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահից բերման էին ենթարկել Սամվել Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 21 սմ երկարությամբ, 9.5 սմ շեղբով գաղտնի փականով դանակ և մեկ կռփազենք:
Ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված դանակը սառը զենք չի հանդիսանում, իսկ կռփազենքը դասվում է քողարկված, հարվածող, փշրող սառը զենքերի շարքին:
ՀՀ ՔԿ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն
Լուսանկարը` արխիվային