Հունիսի 14-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտ դանակներով հարձակվել են 1985 թ. ծնված Գևորգ Ս.-ի վրա: Վերջինս ժամը 18.30-ին, «աջ ճաճանչդաստակային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, տեղափոխվել էր հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գևորգ Ս.-ն Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող անօթևանների կացարանի 4-րդ հարկում վիճաբանել է 1964 թ. ծնված Արտեմ Մ.-ի հետ, որի ժամանակ 1993 թ. ծնված Ջոն Վ.-ն նկատելով նրա ձեռքին եղած դանակը՝ փայտով հարվածել է ձեռքին և դանակը գցել գետին:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն