Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Չուգասզյան. «Դեկորատիվ ժողովրդավարությունը ժամանակ առ ժամանակ բացահայտում է իր իրական ոստիկանական դեմքը»

Հունիս 24,2015 14:12

Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադրման գաղափարը պայմանավորված է երեք տարի առաջ ԵԽԽՎ-ի ընդունած մի բանաձեւով, որը հստակեցնող չափանիշներ է սահմանում քաղբանտարկյալների համար: Այսօր այդ մասին, կոմիտեի հիմնադիր համագումարի ժամանակ ասաց ՀԱԿ-ը ներկայացնող Սամվել Աբրահամյանը: «Այս ընթացքում Հայաստանում գործընթացներ են զարգացել, արդեն քաղաքացիական ակտիվիստներ են ձերբակալվում»,- ասաց բանախոսը`հավելելով, որ առաջին անգամ Հայաստանում քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները կարողացան միավորվել`քաղբանտարկյալների ու քաղհալածյալների հարցում ընդհանրական մոտեցումներ ձեւավորելով:

Strassburgyan_komite_3Սամվել Աբրահամյանի պատկերացումներով, Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի գործունեությունն այսպիսին է լինելու. «Ընդդեմ պետական բռնության, մենք պատրաստ ենք ձեւավորել հասարակական պայմանական քաղաքական ատյան: Պետական բռնաճնշումների դեմ կլինի հասարակական կազմակերպված դիմակայությունը»:

Կոմիտեի կազմում քաղաքական կուսակցությունների ղեկավար անձինք չեն լինի, այլ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող գործիչներ: Կոմիտեի կազմը կընտրվի կոնսենսուսային սկզբունքով:

Ըստ բանախոսի, Կոմիտեի ձեւավորումը կնպաստի նաեւ ներկայիս իրավիճակի լիցքաթափմանը`բռնությունների կասեցմանը: Իսկ կոմիտեի անվանումն ընտրվել է ելնելով նրանից, որ Ստրասբուրգը համարվում է մարդու իրավունքների պաշտպանության ու խաղաղության կենտրոն ոչ միայն վերջին տասնամյակներում: Կոմիտեի ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն քաղբանտարկյալներն ու քաղհալածյալներն, այլ ընդհանրապես մարդու իրավունքների վիճակը Հայաստանում:

Qaxbantarkyalneri_komite_3Հիմնադիր խորհրդարանը ներկայացնող Գարեգին Չուգասզյանն էլ նկատեց, որ այս օրերին ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր երկրում հալածանքների են ենթարկվում ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաեւ քաղաքացիները, քաղաքացիական ակտիվիստները: «Դեկորատիվ ժողովրդավարությունը ժամանակ առ ժամանակ բացահայտում է իր իրական ոստիկանական դեմքը: Ոչ ոք երաշխավորված չէ բռնություններից: Հայաստանի դատաիրավական վակումը կարող է լրացնել այս փոխարինող կառույցը: Անցումային արդարադատության մարմին կարելի է սա համարել»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930