Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կա՛մ կցրվի հավաքը, կա՛մ ոստիկանապետն էլի ինչ-որ բան կխնդրի Աստծուց, կխաչակնքվի եւ տանկերը կքշեն մեր վրա». Սերգեյ Դանիելյան

Հունիս 24,2015 14:44

«Ոչ մի զարմանալու բան չկա: Ոստիկանությունը նրա համար է, որ դիմի բռնության»,- այսօր «Նյութ» ակումբում դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) այսպիսի կարծիք հայտնեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բռնությունների մասին:

Նա վստահեցրեց, որ բողոքի ակցիայի այս ընթացքը ոչնչի չի բերի, որովհետեւ հոսանքը մերը չի, իսկ տերն ասում է՝ ես այսքան եմ ծախում. «Տերը կարող էր լինել հայ, կարող էր ազգանունը Բիբինյան լիներ, ոչ մի բան չէր փոխվի: Հիմա թե ով է ծախել, ճիշտ են արել, որ պետական չի, դա լրիվ այլ խնդիր է, երեկ Աշոտյանին հայհոյելու խնդիրն այլ խնդիր է, մեր ուզածն այլ խնդիր է: Սաղ խառնել ենք իրար, դարձրել ենք ապուր ու չգիտենք ուր ենք գնում»:

Ըստ Սերգեյ Դանիելյանի, երկու տարբերակ կա, կա՛մ կցրվի հավաքը, կա՛մ ոստիկանապետը ինչ-որ բան կխնդրի էլի Աստծուց, կխաչակնքվի եւ տանկերը կքշեն մեր վրա:

Նա ասաց, որ ինչ-որ տեղ անիմաստ է հավաքվելը եւ այդ ճանապարհը տեղ չի բերում, պետք է հարվածել իրենց գրպանին եւ պայմանավորվածությամբ հերթով օրական մեկ ժամով անջատենք հոսանքը, չօգտվենք, իրենք մեծ վնաս կկրեն դրանից:

Ըստ նրա, հենց այնպես մարդիկ Աշոտյանին չեն հայհոյում, բոլոր նախարարներին էլ կարելի է նույնկերպ հայհոյել, բայց դա այդ տեղը չէր. «Կարելի է հասարակական շարժում ստեղծել, թող Նիկոլ Փաշինյանը, Փոստանջյանը օղակներ ստեղծեն, դառնան հ/կ-ներ եւ ամեն թաղամասում օրական մի ժամով ամեն ինչ կանգնացնել, էլեկտրաէներգիայից չօգտվել: Մեկ ժամում ոչինչ չի փչանա, ոչ երեխայի կաթը կփչանա, ոչ էլ սառնարանի եղած միսը կհալվի: Ես վիզ եմ վերցնում մեր շենքում անել: Դա է իսկական անհանդուրժողականությունը: Արտադրողը դրանից մեծ վնաս կկրի: Ինքը մեր գրպանին է խփում, մենք էլ իր գրպանին խփենք, ի՞նչ գործ ունենք, գնացել կանգնել ենք Բաղրամյանում եւ ակցիաներ ենք անում: Մեր խնդիրը իշխանության հետ չի: Գլոբալ առումով է իշխանության հետ, բայց մենք հիմա գլոբալ խնդիրներ լուծե՞նք, թե՞ մտածենք ամսվա վերջում ինչպես ենք լույսի փող տալու: Մի 3 տարի հետո նոր կհասնենք լույսին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930