Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտելիք ծնողներին՝ երեխաների առողջության ու սնուցման վերաբերյալ

Հունիս 24,2015 13:59

Հունիսի 24, 2015թ – Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանում երեխաների առողջության և սնուցման բարելավմանն ուղղված «Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» ծրագրի ձեռքբերումների ամփոփման մամուլի ասուլիսը: ՀՀ առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստանում երեխաների առողջության և սնուցման առկա իրավիճակին, պետության ռազմավարությանն ու ընթացիկ բարեփոխումներին, կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:

«Առաջին 1000 օրերը ներառում են ներարգանդային զարգացման 9 ամիսն ու ծնունդին հաջորդող 2 տարին: Մոր և երեխայի ճիշտ սնուցումը, գրագետ խնամքը կարևոր են հետագա ամբողջ կյանքի համար, քանի որ այս տարիքում աճի և զարգացման տեսանկյունից կորցրածը հնարավոր չէ հետագայում վերականգնել անգամ լավագույն սնուցման և խնամքի կազմակերպման դեպքում»,- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյան:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում՝ Հենրիետ Արենսը, լրացնելով նախարարի խոսքը, ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ: «Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության պատճառը շատ ժամանակ ոչ ճիշտ սննդակարգն է, որը հաճախ ծնողների գիտելիքների պակասի հետևանք է», –  Հենրիետ Արենս:

«Ծրագրի շրջանակներում տեղական բուժհաստատություններն աջակցություն են ստացել երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայությունների տրամադրման գործում, իրականացվել են հանրային իրազեկման և կրթական աշխատանքներ վաղ հասակի երեխաների ծնողների շրջանում: Շուրջ 6000 վաղ հասակի երեխաների ծնողներ մասնակցել են երեխաների առողջության վերահսկման և սնուցման թեմայով դասընթացների և հանրային միջոցառումների», – Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյան:

Ծրագրի առաջին տարին ամփոփվում է մայիսի 22-ից Տավուշի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերում մեկնարկած և «Կարևոր է առաջին 1000 օրը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես–միջոցառումների շարքով, որը կեզրափակվի Երևանում հունիսի 29-ին: Մինչ օրս մոտ 2000 վաղ հասակի երեխաների ծնողներ են մասնակցել լուսանկարչական ցուցահանդես միջոցառումներին և տեղեկացել երեխաների սնուցման և պատշաճ խնամքի հարցերի վերաբերյալ:

«Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության ու սնուցման բարելավում» երկամյա ծրագիրը գործում է 2014թ. փետրվարից Հայաստանի բոլոր մարզերում: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից և իրականացվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930