Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Ոստիկանությունում երեւի մինչեւ հիմա օգտվում են մատով պտտվող հեռախոսներից»

Հունիս 24,2015 13:43

Այսօր «Փաստարկ» ակումբում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձավ «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիային:

Ըստ նրա, այդ իրադարձությունների հետ կապված ընկնելու է ՀՀ-ի վարկանիշը, որովհետեւ այն լուսանկարները, թե ինչպես են բռնություն գործադրում լրագրողի նկատմամբ, մարդու թեւերը ոլորած տանում, ազդելու է մարդու իրավունքների, մամուլի ազատության ցուցանիշների վրա:

Սամվել Մարտիրոսյանը լրագրողների նկատմամբ ոստիկանության գործողությունների հետ կապված հեգնեց, որ «Նրանք երեւի մինչեւ հիմա օգտվում են այն մատով պտտվող հեռախոսներից եւ լավ չեն պատկերացնում, որ հեռախոսները մեծ էվոլյուցիա են ապրել»: Նա տեղեկացրեց ոստիկաններին, որ մարդիկ այս դարում հեռախոսներ ունեն եւ կարող են ցանկացած անկյունից նկարահանել կատարվածը: Այնպես չի, որ եթե լրագրողների գործիքները վերցնում են՝ պատկերը չի երեւալու: Իրադարձությունները տարբեր անկյուններից նկարվել են, որովհետեւ ցանկացած մարդ, ով իր գրպանում ունի հեռախոս, փաստացի լրագրողի ֆունկցիա կարող է անել:

Բացի այդ, նրա խոսքերով՝ «Չիպ հեռացնելն աբսուրդ է, հեռախոսով երբ նկարում ես, դա արդեն upload արած է եւ պահպանվում է, ինչքան ուզում ես չիպը հանիր: Տխուր է, որ ոստիկանությունում նույնիսկ դա չգիտեն, իրենք նաեւ այդտեղ են թերանում: Հուսանք, որ այդ ամեն ինչը դաս եղավ բոլորի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930