Բաղրամյան պողոտայում ոստիկանների թիվը գնալով նվազում է: Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգադրությամբ ոստիկանները փոխարինվեցին երկաթյա արգելապատնեշներով: Մեր հարցին՝ ոստիկանները հոգնա՞ծ են, գնացել են հանգստանալո՞ւ, նա պատասխանեց, որ իրենք միշտ էլ հնարավորություն են տալիս ոստիկաններին հանգստանալու, բայց այս անգամ պարզապես նպատակահարմարությունից ելնելով է այս գործողություններն իրականացնում:
Ոստիկանների թիվը կտրուկ նվազել է, մի քանի ոստիկան են կանգնած արգելապատնեշից այն կողմ:
Ցուցարարներն էլ իրենց հերթին են վերահսկողություն սահմանել. ընտրել իրենցից 10 կամավոր, որոնք թույլ չեն տալիս աղբամաններից այն կողմ քաղաքացիների, նույնիսկ ցուցարարների անցուդարձը:
Կարդացեք նաև
Բաղրամյան պողոտայում իրավիճակը խաղաղ է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ