Երեկ Գյումրու Թատերական հրապարակում մոտ 60-ամյա մի տղամարդ՝ Գագիկ Սմբատի Գեւորգյանը, հոսանքի թանկացման դեմ պայքարող գյումրեցիների աչքի առաջ վառել է ՀՀԿ-ի իր անդամատոմսը:
Ականատեսների պատմելով, վերջինս նաեւ ելույթ է ունեցել՝ պարզաբանելով իր արարքը: Այս քայլով նա ցուցադրել է իշխող կուսակցության հանդեպ իր ծայրահեղ հիասթափությունը ցանկանալով վերջինիս բնաջնջումը:
Իսկ «Չենք վճարելու» ակցիային մասնակցող երիտասարդները հավերժացրել են այդ պահը:
Նշենք, որ ակցիան շարունակվում է. Գյումրու Թատերական հրապարակում նստացույց են անցկացնում երիտասարդները, նրանք բնականաբար գիշերել են այնտեղ:
Կարդացեք նաև
Երեկոյան ժամը 18.00-ից Գյումրիում կսկսվեն բողոքի այլ ակցիաներ եւս:
Լուսանկարը՝ Դարոն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լավ է ուշ, քան երբեք: