Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Այս օրերին ադրբեջանական կլոունների բանակը լցվում է համացանց եւ սկսում տեղեկատվական հոսքը»

Հունիս 24,2015 12:50

«Պարզ է, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս իրավիճակը: Փորձում էին երեկ եւ նախորդ օրը սոցցանցերը լցնել բացասական լուրերով Հայաստանի մասին: Ադրբեջանական քարոզչական մեքենան այս մեխանիզմները մոտ 2014-ից է սկսել իրագործել, ներգրավել են պրոիշխանական երիտասարդներ, որոնք գեներացնում են ահռելի մեծ քանակի տեղեկատվական աղբ»,- այսօր «Փաստարկ» ակումբում վերջին օրերի իրադարձությունների վտանգների հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ հենց ՀՀ-ն հայտնվում է տեղեկատվական կենտրոնում, ադրբեջանական կլոունների բանակը լցվում է համացանց եւ սկսում տեղեկատվական հոսքը, հետո քնում են, մինչեւ հաջորդ իրավիճակը:

Ուկրաինական քարոզչական հոսքերն են նաեւ ակտիվացել, որոնք տարածում են լուրեր, թե ՀՀ-ում նույն Մայդանն է զարգանում, որ ՀՀ-ում ամեն ինչ գնում է Մայդանի սցենարով:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ մեր մամուլը թերանում է եւ չի կարողանում ապահովել համապատասխան ինֆորմացիոն հոսքեր անգլերեն եւ ռուսերեն:

Թվիթերը շատերի համար դրսում, հատկապես անգլիալեզու ընթերցողների համար թիվ մեկ տեղեկատվական աղբյուրն է, բայց «թոփ» գրառումները ՀՀ-ից չեն այնտեղ. «2005-2007-ին մեր օնլայն մամուլը հիմնականում դրսի վրա էր աշխատում: 2007-2008-ի ներքին քաղաքական իրավիճակը բերեց նրան, որ մենք ավելի շատ ուղղվեցինք դեպի ներս: Մենք ինչ-որ առումով պարփակվեցինք մեր մեջ: Պատճառը նաեւ այն է, որ չունենք լավ թարգմանիչներ, տնտեսական խնդիրներ կան: Մեր լրահոսները դուրս դժվարությամբ են գնում: Եվ պետք է նյութն այնպես գրես, որ այն մարդը, որը ՀՀ-ի մասին շատ բան չգիտի, կարդա ու հասկանա, թե ինչի մասին է խոսքը: Այստեղ մենք դեռ աճելու տեղ ունենք, ունենք խնդիր՝ հնարավորինս արագ դուրս հանելու տեղեկատվություն: Մենք որպես հիմնական շուկա, սպառող, աշխատում ենք հայաստանցիների համար, ոչ թե ռուսաստանցիների, ամերիկացիների համար»:

Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ հայաստանյան տեղեկատվությունը թույլ կշիռ ունի, որովհետեւ ԶԼՄ-ները չունեն սովորույթ հղում տալու իրար, երբ մի լրատվամիջոցի նյութին շատ են հղում անում, դրա կշիռը բարձրանում է եւ հայտնվում թոփ լուրերի մեջ: Այս առումով Ադրբեջանն է մեզանից առաջ անցնում, քանի որ իրենք անընդհատ հղում են տալիս իրար եւ բարձրացնում իրենց լուրերի կշիռը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930