Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձագետները վերլուծում են, թե հնարավո՞ր է արդյոք Հայաստանում Մայդան. InfoResist

Հունիս 24,2015 12:27

Ուկրաինայի Ժողովրդավարության միջազգային ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տարանը «InfoResist»-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը վաղուց պետք է Արեւմուտքի համար Կովկասում դառնար ամենաբաց երկիրը:

«Սակայն հայտնվեց Լեռնային Ղարաբաղը, որը Հայաստանը ստացավ ռուսական բանակի եւ աշխարհազորայինների հետ միասին: Ավելին՝ ոչ մի ժողովրդավարական շարժում չէր կարող երկար ապրել այնտեղ, քանի որ հայերի առջեւ միշտ եղել է այն հարցը, որ եթե իրենք բաց լինեն Արեւմուտքի համար եւ ռուսական բանակը գնա, ի՞նչ պետք է անել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանցիները անմիջապես կգնան այնտեղ»,- նշում է նա:

Այս կախվածությունը, ըստ փորձագետի, Հայաստանին դարձրել է հակասություններով երկիր. մի կողմից այն արեւմտամետ երկիր է, մյուս կողմից՝ նրանք կախված են Ռուսաստանից. «Հայաստանի համար Մայդանի ժամանակ գլխավոր առաջադրանքն է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ իմաստ չունի Ղարաբաղը տալ Ադրբեջանին տալ, իսկ չտալը նշանակում է Կրեմլի սատանայի հետ պայմանագիր կնքել»:

«Ուկրաինական բարոմետր» սոցիոլոգիական ծառայության տնօրեն Վիկտոր Նեբոժենկոն էլ ընդգծել է, թե այն ինչ հիմա տեղի է ունենում Երեւանում՝ նույնն է ինչ տեղի ունեցավ 2004 թվականին Կիեւում, Մայդանի ընթացքում. «Այժմ այնտեղ կհայտնվի մի մելանխոլիկ հաշվապահ, որը հետո կհավակնի նախագահի տիտղոսին: Եթե այն ժամանակ մենք ունեինք Յուշչենկո, այնտեղ էլ կլինի իրենց Յուշչենկոն»:

Սոցիոլոգի խոսքերով՝ Երեւանում այժմ տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց առաջին փորձն է իշխանությունների վրա ազդելու. «Այժմ ռուսական մամուլը խոսելու է այն մասին, որ ուկրաինական լրտեսները ամերիկյան փողերում օգնում են Մայդանի միջոցով հեռացնել Հայաստանի իշխանություններին: Ամբողջ աշխարհում, Աֆրիկայից մինչեւ Կիեւ, բացի Ռուսաստանից մարդիկ գալիս են կառավարական շինությունների մոտ եւ պայմանների բարելավվում են պահանջում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930