Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ քար ունենք, ոչ ատվյորտկա». Եղիա Ներսիսյանն իրենց պայքարի մասին

Հունիս 24,2015 12:20

Քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը հավատում է՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայքարում իշխանությունները նահանջելու են:

«Միանշանակ հավատում եմ՝ հաղթելու ենք: Տեղի կտան, որովհետեւ ինչքան կարող է մարդ իր սեփական ժողովրդին ծեծել, քանի անգամ: Երեկ ծեծեցին, նախորդ օրը ծեծեցին, ինչքա՞ն: Մենք միշտ կանգնած ենք ու պատրաստ ենք ծեծվելու»,- Aravot.am-ին ասաց ակտիվիստը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ ոստիկանության գործելաոճը փոխվեց ու նախօրեի բռնություններն այս գիշեր չկրկնվեցին, ակտիվիստը շարունակեց. «Վախեցնելու համար: Դա իրենց ձեռագիրն է: Հայաստանում երբեւէ նման վայրագ ձեւով ջրցան մեքենաներ օգտագործե՞լ են, չէ՞, տասնչորս տարեկան աղջիկներին դուբինկաներով խփում էին, բայց ժողովուրդը չվախեցավ, ապացուցեց՝ կանգնած ենք ու մեր պահանջի տերն ենք»:

 

Նրան ծիծաղեցրել են մայդանի ու էլեկտրաէներգիայի սակագնի պայքարի համեմատությունները, ասաց. «Մայդանի ժողովուրդը զինված էր, մենք պեչենիով ու ջրով ապրող ժողովուրդ ենք, ոչ քար ունենք, ոչ ատվյորտկա ունենք: Երեկ մեզ ծեծում էին, քֆուր էին տալիս, մենք ի պատասխան նույնիսկ քֆուր չէին տալիս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930