Քիչ առաջ խառնաշփոթ սկսվեց Բաղրամյան պողոտայում. Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ պողոտայում ակտիվիստների տեղադրած աղբամաններում պարկերով քարեր կան:
Հիշեցնենք, որ ակտիվիստները նախօրեին ոստիկանների հնարավոր բռնի գործողություններից խուսափելու համար` աղբամաններ էին շարել պողոտայի սկզբնամասում, որպեսզի հնարավոր բռնի գործողությունների դեպքում կարողանան պաշտպանվել:
Ոստիկանները հերթով բացում էին աղբամանները եւ ստուգում, բայց դրանք ոչ թե քարեր էին, այլ շինարարական թափոն: «Մաքուր զիբիլ է»,- ասաց ցուցարարներից մեկը:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանն ասաց, որ լավ է, որ ոչինչ չհայտնաբերվեց եւ ասաց, որ ինչ արվում է, արվում է եւ ցուցարարների, եւ ոստիկանների անվտանգության նկատառումներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ