Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստը բոյկոտեց «Բարեւ Երեւան» խմբակցությունը: «Բարեւ Երեւանը» առաջարկեց նիստի օրակարգում ներառել այս օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրավիճակի քննարկումը եւ գնահատական տալ դրան:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Թամար Պողոսյանը ասաց, որ իրենց խմբակցությունը պատրաստ չէ այդ հարցը քննարկելու, գուցե հարկավոր է խմբակցությունների ներսում քննարկել այդ խնդիրը:
Ի վերջո քվեարկության դրվեց «Բարեւ Երեւանի» առաջարկը եւ այն ձայների մեծամասնությամբ մերժվեց: «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ քվեարկեց: Քվեարկությունից հետո «Բարեւ Երեւանը» լքեց դահլիճը: «Բարեւ Երեւանի» անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ իրենք գնում են Բաղրամյան պողոտա՝ միանալու ակցիայի մասնակիցներին:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ