Հետաքրքրական է ՀՀ իշխանությունների պահվածքը: Ըստ էության, երեկ ողջ օրվա ընթացքում իշխանությունների արձագանքը, այսպես ասած, երկատված էր: Նրանք մի կողմից ողջունում էին ոստիկանների գործողությունները, մյուս կողմից՝ դրական որակում ցուցարար երիտասարդությանը: Ակնառու էր, որ իշխանությունը պարզապես փորձում է չայրել կամուրջները ցուցարարների հետ, այսինքն՝ նահանջի տեղ թողնել և՛ նրանց, և՛ իր համար:
Մյուս կողմից, սակայն, իշխանությունները այս ամենով հանդերձ, ըստ էության որևէ այլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել՝ բացառությամբ Սերժ Սարգսյանի հանդիպման պատրաստակամությունից: Ընդ որում՝ այդ պատրաստակամությունը հայտնվում է բավական անորոշ կերպով, ընդամենը ոստիկանության միջնորդությամբ: Սա երևի թե վկայում է, որ իրավիճակը ինչ-որ առումով անորոշ էր ոչ միայն ցուցարարների, այլ ըստ էության՝ նաև իշխանությունների մասով: Պարզապես, եթե ցուցարարների անորոշությունը պայմանավորված էր զուտ իրենց գործողությունների շրջանակը մշակելու հանգամանքով, ապա իշխանությունների պարագայում, ըստ ամենայնի, անորոշության շրջանակը ներառում էր նաև ՀՀ սահմաններից դուրս գտնվող հարցեր, ինչի մասին վկայեցին Կրեմլի արձագանքը, նաև ադրբեջանական ուշագրավ տեղեկատվությունը հայկական կողմն անցած զինծառայողների մասին:
Այդ ամենով հանդերձ՝ ակնհայտ է դառնում, որ ՀՀ-ում ըստ էության սկիզբ է դրվել մի գործընթացի, որտեղ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին զուգահեռ, հասունանում են քաղաքական նոր վեկտորներ, և տեղի են ունենում «տեկտոնական» շարժեր, և այս իմաստով տեղի ունեցող իրադարձությունները ինքնին արդեն շարժումը վերածում են մի գործընթացի, որտեղ զուտ էլեկտրաէներգիայի խնդիրը միջանկյալ արդյունք կլինի, իսկ առավել ռազմավարական գործընթացները կշարունակվեն դեռ բավական երկար և անկասկած արդեն տարբեր դրսևորումներով:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում