Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքերային այդ թիմը պիտի ոչ թե police.am-ը ջարդեր, այլ խափաներ ֆեյսբուքը. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 24,2015 11:41

Երեկ հայտնի է դարձել, որ ի պատասխան ոստիկանների բռնություններին՝ հաքերները ջարդել են police.am կայքը։ Համենայնդեպս կայքը երեկ չէր գործում, հայկական հաքերային թիմերից մեկն էլ իր վրա է վերցրել այդ հարձակման պատասխանատվությունը։

Ուրիշ բան, եթե բարճրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան բանկային հաշիվների կոդերը ջարդեին։ Այ այդ ժամանակ ոստիկանությունում խուճապ կսկսվեր։

Իսկ ընդհանրապես՝ եթե հաքերային այդ թիմն ուզում էր վրեժ լուծել ոստիկանությունից (եւ առհասարակ՝ իշխանություններից), պիտի ոչ թե police.am կայքը ջարդեր, այլ մի երկու օրով խափաներ ֆեյսբուքը։ Այդ դեպքում ֆեյսբուքյան հեղափոխականները ստիպված կլինեն անձամբ ներկա գտնվել բողոքի հետագա ցույցերին, եւ դրանց մասնակիցների թիվը ոչ թե մի քանի հազար կլիներ, այլ մի քանի հարյուր հազար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930