Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իգոր Մարոզովը կարծում է, որ Հայաստանի այս օրերի իրադարձությունները «մեկին մեկ» կրկնում են Ուկրաինայի պետական հեղաշրջման առաջին փուլը: «Ria»-ի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ կարող է կառավարել դեպքերի զարգացումը, հատկապես, որ Ամերիկայի դեսպանատունը Հայաստանում ԱՄՆ-ի ամենամեծ ներկայացուցչությունն է արտասահմանում:
Մարոզովը նշել է, որ Հայաստանում կարող է այնպիսի պետական հեղաշրջում լինել, ինչպես եղավ Ուկրաինայում Մայդանի ժամանակ. «Հայաստանը մոտ է զենքի կիրառմամբ պետական հեղաշրջմանը: Դա տեղի կունենա, եթե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դասեր չքաղի ուկրաինական Մայդանից եւ համապատասխան հետեւություններ չանի»:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի ընդդիմությունն էլ այն ժամանակ հրաժարվեց հանդիպել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եւ դիմեց Եվրոպական համայնքին: «Նաեւ ցուցարարների առաջ ելույթներ ունեցան Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչները»:
Մարզովի խոսքերով՝ այն ժամանակ պարզ էր, որ այդ սցենարները կառավարում է Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատուն. «Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը նույնպես ակտիվ մասնակցում է ներկայիս իրադարձություններին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը աշխատակիցների թվով երկրորդն է Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատնից հետո, չնայած նրան, որ Հայաստանը փոքր երկիր է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ