«Մենք առայժմ սպասում ենք»,-քիչ առաջ Բաղրամյան պողոտայով շրջայցի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա պարբերաբար շրջում է տարածքով:
Ի դեպ, քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա հեռվից զննեց ցուցարարներին, դեպքի վայրը, ապա հեռացավ:
Ինչո՞ւ փոխվեց ոստիկանության ձեռագիրը հարցին, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ոստիկանության ձեռագիրը միշտ էլ փոխած է ու հանդուրժող, կրկնում եմ՝ միգուցե պահանջն արդարացի է, բայց պահանջը ներկայացնելու ձեւերը սխալ ու ոչ օրինական են»:
Մեր հարցին՝ այսինքն, ուզում էիք ցուցարարները նախագահի հետ հանդիպեին, ասաց. «Բացարձակ դա չէի ասում, պարզապես ցուցարարները ընտրել են մի մարտավարություն, որով ինչ որ իմաստով արժեզրկում են իրենց ներկայացրած պահանջները»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչու ձեր վարքը տարբերվեց նախորդ օրվա վարքից, ասաց բացի տեսանելի աշխատանքից ոստիկանությունը նաեւ անտեսանելի աշխատանք է տանում, որի մասին չեն էլ բարձրաձայնում: Հարցին՝ ո՞րն էր երեկվա անտեսանելի աշխատանքը, ասաց. «Բիզերը, դանակները, որոնք կարող էին գործածվել ցուցարարների ու ոստիկանների նկատմամբ»:
Հունան Պողոսյանն ասաց՝ բերման ենթարկված անձի ձեռքից են առգրավել նման իրեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ