Լրահոս
Օրվա լրահոսը

Շմայսը «կաստում-շըլվարով» է, այնպես որ՝ նրա համար ավելի շոգ է.  «Չորրորդ իշխանություն»

Հունիս 24,2015 11:23

Անդրադառնալով երեկ վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին՝ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանն ասել է. «շոգ ա՝ ջուր են շփել, ի՞նչ ա եղել որ»։

«ՉԻ» – Եթե տրամաբանության տարրական կանոնները թույլ տային «Շմայս» եւ «մտածել» բառերն օգտագործել նույն նախադասության մեջ՝ կգրեինք, որ Շմայսը մտածել-մտածել ու ինչ-որ բան է ասել։ Ընդ որում՝ կարեւոր բան։ Փաստորեն, ըստ նրա, ոստիկանները մարդասիրական նկատառումներով են ջրել ցուցարարներին։ Տեսել են, որ շոգ է, եւ ցանկացել են լավություն անել։

Ի դեպ՝ պրն Շմայսը, որպես պատգամավոր, աշխատանքի է գնում «կաստում-շըլվարով», այնպես որ՝ նրա համար ավելի շոգ է։

Եվ այնուամենայնիվ՝ եթե հանկարծ ոստիկանություն որոշի նրա նկատմամբ նույնպես մարդասիրական մոտեցում ցուցաբերել, խորհուրդ կտանք անպայման ոռոգման ջուր օգտագործել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930