Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը էն չէ, որ իրեն դեմքով տեսնենք, մեզ պետք է չեղյալ հայտարարելը». Ակտիվիստները՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին

Հունիս 24,2015 11:16

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արամ Մանուկյանը քիչ առաջ պատմեց, որ չորս օրվա նստացույցից հետո նախաձեռնության անդամների մեծամասնությունը առողջական խնդիրներ են ունեցել ու այդ պատճառով ի վիճակի չեն եղել ներկա լինել երեկվա նստացույցին: Բայց այսօր արդեն քիչ-քիչ միանում են. «Տեսաք, ինչպես առավոտվա խաղաղ նստացույցը ցրվեց ոստիկանության ապօրինի գործողությունների արդյունքում»:

Ըստ նրա, «Ոչ թալանին» նախաձեռնությունը մնում է իր պահանջներին. «Այս ապօրինի որոշումը պետք է կասեցվի, ոչ մի երկխոսություն Սարգսյան Սերժի հետ: Այս իրավիճակը մեր պատկերացմամբ՝ Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս ու փորձում է երկխոսությամբ իր համար դրական բաներ ապահովել… մեր պայքարը խաղաղ է, կոչ եմ անում ոստիկանությանը իմիտացիաներ չստեղծել, թե այստեղ զինված հակամարտություն է՝ պատրաստվեք, ունենք նպատակ՝ այս ապօրինի որոշման կասեցում, մեզ պետք այդ որոշումը»:

Ի՞նչ են անելու հետո հարցին, ասաց՝ խմբի անդամները շուտով կհավաքվեն ու կորոշեն իրենց քայլերը:

Մեր հարցին ՀՀ նախագահին մինչեւ կեսօր ժամանակ եք տվել, ասաց՝ տեղյակ չէ՝ ով ում ինչ ժամանակ է տվել, բայց հասկացանք, որ երկու օրում երկխոսությունը չի ստացվել, որովհետեւ մեծամասնությունը կողմ չի եղել:

Մեր հարցին՝ իսկ ովքեր էին երեկ կողմ նախագահի հետ հանդիպմանը ու դրել այդ հարցը քննարկման, նախաձեռնության անդամներ չէի՞ն, ասաց՝ չգիտենք. «Կասեցնելու համար պարտադիր չէ երկխոսություն, Սերժ Սարգսյանը կարող է գրել, ստորագրել, ուղարկել այստեղ՝ ընթերցենք: Ինքը էն չէ, որ իրեն դեմքով տեսնենք, մեզ պետք է չեղյալ հայտարարելը» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930