Երեկ խորհրդարանում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացրեց ազգային փոստային օպերատորի (Հայփոստ) մասնավորեցման օրինագիծը։ Քվեարկության արդյունքները հետեւյալն են՝ 61 կողմ, 6 դեմ եւ 16 ձեռնպահ։
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը հարցեր է ուղղել Արման Սահակյանին։
– Ներկայումս օպերատորը գտնվում է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին վստահված ղեկավարության ներքո, որը վերահսկում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Փոստի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է պետությանը, նշվում է, որ մասնավորեցումից հետո այն «հանձնվելու» է Էդուարդո Էռնեկյանին, ու այս նախագիծը մշակվել է հատուկ դրա համար։ Արդյո՞ք դա այդպես չէ։
– Մասնավորեցումը չի ենթադրում տալ ինչ-որ մեկին։ Ես վստահ եմ, որ Կառավարությունը կընդունի առաջարկությունը, որպեսզի ԱԺ պատգամավորները եւս մասնակցություն ունենան այդ մասնավորեցման նախապատրաստման գործընթացին։
Կարդացեք նաև
Նշեմ նաեւ, որ ինքը բավականին երկար ճանապարհ է, պրոցես է, պետք է օրենքը ընդունվի, դրանից հետո պետք է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը գնահատի, պետք է հասկանանք, թե փաթեթը ինչ է արժենալու, այսինքն՝ այս բոլոր գործընթացները ամբողջովին լինելու են թափանցիկ, ու բոլորը կարող են տեսնել, թե այս ամենը ինչ ձեւով է իրականացվելու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում