Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստանում էր, որ 2017թ-ին հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի. «Հրապարակ»

Հունիս 24,2015 10:59

Օրերս, երբ թերթում էի նախագահ Սերժ Սարգսյանի բարի ցանկությունների մասին հեքիաթային ելույթները, նման տող աչքովս ընկավ, կառավարության ծրագրի շրջանակներում 2017թ.-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը պետք է կրկնապատկվի՝ հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշները եւ բյուջեի իրականացումները։ «2017թ. մենք հասնելու ենք 90 հազար նվազագույն աշխատավարձի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը 2013թ. օգոստոսի 28-ին կրթության եւ գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ։

Նախագահը, մեղմ ասած, չափազանցրել է։

2013 թվականին ՀՀ նվազագույն աշխատավարձը կազմել է 45 հազար, 2014-ին՝ 50 հազար դրամ, 2015-ին 55 հազար է լինելու, եթե, իհարկե, չփոշմանեն։

Մինչեւ 2017 թվականը մնում է երկու տարի։ Ընդամենը 5 հազար դրամով բարձրացող աշխատավարձը, ամենամյա բարձրացման խոստումներին եթե հավատանք, մինչ նախագահի նշած ժամկետը եւս երկու անգամ կարող է բարձրանալ՝ 2016 եւ 17 թվականներին, եւ մեր կառավարությունը, որն ընդամենը 5 հազար դրամով է բարձրացնում, վստահաբար, չի կարող երկու տարում 35 հազար դրամով աշխատավարձ բարձրացնել։

Ուրեմն ի՞նչ է նշանակում. Սերժ Սարգսյանն անտեղյակ հայտարարություն է արել։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930