Թուրքիայում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Երեկ Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի սաներից 50 կգ քաշային Ռազմիկ Միսակյանն արժանացավ արծաթե մեդալի: Այսօր մրցագորգ են մտնելու մեր եւս երեք ըմբիշներ: 55 կգ քաշային Հարություն Բարսեղյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակչում ուկրաինացի Անդրեյ Յացենկոն է, նույն փուլից է սկսելու նաեւ 66 կգ քաշային Հակոբ Ավետիսյանը, որը կգոտեմարտի Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Չարլի Բոուլինգի հետ: Իսկ ահա 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը վիճակահանությամբ պայքարն սկսելու է որակավորման փուլից եւ առաջին գոտեմարտում հանդիպելու է ադրբեջանցի Հաջիմուրադ Մագոմեդսաիդովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ unitedworldwrestling.com-ի