Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանյան իրադարձությունները՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

Հունիս 24,2015 10:46

«Ոչ թալանին» նախաձեռնության արդեն չորրորդ օրը շարունակվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի նստացույցին ինչպես երեկ, այնպես էլ այսօր լայնորեն անդրադառնում են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները:

«The Washington Post»-ը «Հազարավոր մարդիկ Հայաստանում բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ» վերնագրով նյութում ներկայացրել է վերջին իրադարձությունների ամփոփագիրը եւ կարծիք հայտնել, որ «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերն ավելի քիչ համակարգված են, քան նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցածները, բայց դեռ կարող են լայն արձագանք ստանալ ներկայիս քաղաքական մթնոլորտում»:

«Հայաստանի «էլեկտրական Երեւանի» ցուցարարները վերադառնում են փողոց՝ չնայած ձերբակալություններին եւ ջրային հարվածներին» վերնագրի ներքո ամերիկյան հեղինավոր «The New York Times»-ը ներկայացրել է ցույցի մասնակիցների, լրագրողների եւ շարքային օգտատերերի Թվիթերյան գրառումները, լուսանկարները եւ տեսանյութերը վերջին օրերի իրադարձությունների մասին:

«BBC»-ն  նույնպես անդրադարձել է իրադարձություններին: «Հայաստանի բողոքի ցույցեր. Հազարավոր մարդիկ պայքարում են էներգիայի գների թանկացման դեմ» վերնագրով նյութում հեռուստաընկերությունները ներկայացրել է բողոքի ցույցերի ընթացքը եւ տեղի ունեցած բռնությունները:

«The Wall Street Journal»-ն առանձնացրել է այն փաստը, որ ցույցերի ընթացքում երեւում են Եվրամիության դրոշներ եւ փորձել է ներկայիս վիճակը կապել Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցության հետ: Հեղինակը նաեւ կարճ ներկայացրել է Ուկրաինայում 2013-2015 թվականներին տեղի ունեցած բողոքի ցույցերը եւ դրանք կրկին կապել ԵՏՄ-ի հետ:

Այժմ Հայաստանում գտնվող ռուսական «RT» հեռուստաընկերության թղթակիցները հաղորդել են, որ ցուցարարները չեն ցանկանում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ շարունակում են նստացույցը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930