Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերը մայդան չի կարող լինել». Արձագանքում են էլեկտրոմայդանի համեմատություններին

Հունիս 24,2015 10:41

Բաղրամյան պողոտայի սկզբում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քիչ առաջ քոչարի էին պարում: Այս պահին այստեղ խաղաղ մթնոլորտ է, այստեղ են պատգամավորներ, մտավորականներ:

Aravot.am-ը զրուցեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ճի՞շտ է համարում ակտիվիստների մարտավարությունը ՀՀ նախագահի հետ հանդիպումը մերժելու առումով:

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է ՀՀ նախագահը պատրաստակամություն է հայտնում մի խումբ ակտիվիստների հետ հանդիպելու ու նրանց պահանջները լսելու:

Cuyc_Bagramyan_2

«Ինչ բանակցության մասին կարող է խոսք լինել, շատ հստակ ձեւակերպված պահանջ է: Այստեղ բանակցելու եզրեր չկան, եթե բանակցելու ցանկություն կար, այս երիտասարդները երեք օր ու գիշեր նստացույց էին անում օպերայի հրապարակում, այն ժամանակ կար հնարավորություն բանակցելու, այժմ՝ ոչ»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Մեր հարցին՝ ՀՀ նախագահին մինչեւ կեսօր ակտիվիստների տված վերջնաժամկետից հետո ո՞րն է լինելու համարժեք քայլը, պարոն Հակոբյանն ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչ կլինի համարժեք քայլը, բայց սա արդեն համարժեք քայլ է (ցույց է տալիս հավաքված երիտասարդներին) այստեղից ոչ ոք չի հեռանալու:

Cuyc_Bagramyan_3.

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է, ասաց եթե նրանց համար անխուսափելի է, թող հիմա մտածեն՝ ինչպես են խուսափելու:

Մեր դիտարկմանը, թե միջազգային լրատվամիջոցները էլեկտրաէներգիայի պայքարը անվանում էին էլեկտրոմայդան, տեղի՞ն էր համեմատությունը մայդանի հետ, ասաց. «Մերը Ազատության հրապարակն է, մերը մայդան չի կարող լինել, մենք մեր իրավունքների համար ենք պայքարում: Երբ Ազատության հրապարակը կար, ազատության շարժումը կար, մայդանը դեռ գոյություն չուներ… այս պայքարի ավարտը կասեցումն , մի պահանջ կա կասեցում»:

Cuyc_Bagramyan_4

Մանրամասներն ավելի ուշ՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930