Հատված ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հարցազրույցից:
– Կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը վերածվեց վարկային համաձայնագրերի վավերացման տասնօրյակի։ Ընդդիմադիրներն անկեղծ մտահոգություններ էին հնչեցնում՝ այսպես մինչեւ ո՞ւր, մենք կարողանալո՞ւ ենք այդ վարկերի տակից դուրս գալ։ Թե՞ բան է մնացել ուրիշներին հանձնելու։
– Իհարկե, շատ լավ է, որ վարկերը վերցնում ես, ու արդյունավետ է օգտագործվում, քո տնտեսությունն աճում է, վարկերն էլ ժամանակին կարողանում ես վերադարձնել։ Բայց եթե վարկ ես վերցնում, որն անարդյունավետ ես օգտագործում, քո տնտեսությունը չի զարգանում, դու չես կարողանում այդ գումարը հետ վերադարձնել, իհարկե, այդպիսի վարկեր պետք չէ վերցնել։
Հիմա մեզ մոտ ժողովուրդը բաժանվել է երկու խմբի, մի խումբը նայում է լավ աչքերով կամ շահ ունի, մյուս խումբը նայում է, որ դա անպայման Կիկոսի մահի նման է լինելու, հետ չեն վերադարձնելու եւ այլն, եւ այլն։ Հարցեր կան, որոնք պետք չէ այդքան պրիմիտիվ, կենցաղային մակարդակով քննարկել։ Հո մեր պետությունն ամենաանխելքը չէ՞: Պետք է նայել՝ կա՞ պետություն, որ վարկ չի վերցնում։ Վարկ վերցնելն արատավոր բան չէ։
Կարդացեք նաև
– Իսկ մեզ մոտ արդյոք արդյունավե՞տ են օգտագործում, ինչպես այլ երկրներում։
– Իհարկե, դա քննարկելու հարց է, բայց մեզ մոտ այնքան է ծայրահեղականացվել, որ դեռ վարկը չվերցրած՝ պատգամավորն ասում է՝ թալանում են։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում