Երեկ Ազատության հրապարակի շրջակայքում գործող սրճարանների հիմնական հաճախորդները ոստիկաններն էին: Մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք ոստիկանական մեքենաներով Ազատության հրապարակ էին բերվել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կազմակերպած բողոքի ակցիան հսկելու, պատսպարվել էին հրապարակին հարակից սրճարաններում: Չդիմանալով տոթ եղանակին՝ ոստիկանները ցուցարարների գործողություններին հետեւում էին սուրճ ու զովացուցիչ ըմպելիքներ խմելով:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2015