Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ տեղական հայտարարությունը Երեւանում ցուցարարների և ոստիկանության միջև վերջին բախումների կապակցությամբ

Հունիս 24,2015 10:07

Եվրոպական միության պատվիրակությունը տարածում է հետևյալ հայտարարությունը

Մենք ուշադրությամբ հետևել ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած դժգոհության պատճառով ցուցարարների և ոստիկանության միջև վերջերս տեղի ունեցած բախումներին:

Խաղաղ ցույցի ժամանակ ավելորդ ուժի կիրառման, ինչպես նաև լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի մասին լուրերը մտահոգիչ են:

Անհրաժեշտ է իրականացնել անկողմնակալ հետաքննություն կատարված դեպքերի առնչությամբ և անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին:

Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հաղթահարելու դժվար և հասարակության հավանությանը չարժանացած տնտեսական որոշումները:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930