Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը չի բարեփոխվել

Հունիս 24,2015 10:09

Հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոստիկանները ուժ կիրառեցին Բաղրամյան փողոցը փակած ցուցարարների դեմ, արժանացել են բազմաթիվ էմոցիոնալ գնահատականների, անեծքների, հայհոյանքների եւ այլն: Ոստիկանության հասցեին այդ ամբողջ քննադատությունը հիմնականում ճիշտ է: Բայց պետք է փորձել տեսնել խնդիրը բոլոր կողմերից, նույնիսկ եթե դա հակասում է Հայաստանում ընդունված ամբոխահաճության կանոններին:

Թույլ տվեք հարցնել. ցուցարարներն իրավունք ունեի՞ն փակելու Բաղրամյան փողոցը: Եթե այո՝ ապա ի՞նչ ժամկետով՝ 5 ժամով, 10 ժամով, մեկ օրով, 5 օրով, գուցե հավե՞րժ: Ցուցարարների նպատակը ո՞րն էր, որ Սերժ Սարգսյանը նրանց լսի՞, դրա համա՞ր էին նրանք գնացել Բաղրամյան փողոց: Նախագահը հրաժարվո՞ւմ էր նրանց լսել: Ո՞ր պահին ցուցարարները կհամարեին, որ նրանց պահանջը կատարված է եւ կապաշրջափակեին երթեւեկելի մասը: Գիտեմ, որ ծեծված մարդկանց առկայության դեպքում այս հարցերը հաճելի չեն հնչում, բայց կյանքը ցույցով չի ավարտվում, եւ եթե հասարակությունն իսկապես ցանկանում է պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացման, ինչպես նաեւ բազմաթիվ այլ արատավոր երեւույթների դեմ, ապա այդ հարցերը պետք է հաշվի առնվեն:

Հիմա դառնանք ոստիկանությանը, որը, որքան գիտեմ, այս հարցերով անընդհատ ինչ-որ թրեյնինգներ եւ զորավարժություններ է անցկացնում, բայց դրանք, հավանաբար, ոչ մի օգուտ չեն տալիս, որովհետեւ ցույցերը ցրելիս ոստիկաններից շատերն իրենց պահում են որպես «քուչի տղերք» եւ սադիստներ: Ցուցարարներին փողոցի մեջտեղից հանելու փոխարեն՝ նրանք 3-4 հոգով, մի քանի հարկանի սեռական հայհոյանքներով հարձակվում են առանձին մարդկանց վրա, որոնք վտանգավոր վարք չեն դրսեւորում, բայց իրենց՝ ոստիկաններին, այս կամ այն պատճառով դուր չեն գալիս: Իսկ համազգեստ չկրող ոստիկանը, որը հարձակվում է մարդկանց վրա, ինձ համար առնվազն խուլիգան է, եթե ոչ՝ ավելի լուրջ հանցագործ:

Առանձին խոսակցության թեմա է լրագրողների կամ ընդհանրապես նկարահանումների հանդեպ վերաբերմունքը: Եթե դուք օրինական եք գործում, եթե լավ գործով եք զբաղված, ապա ինչո՞ւ չեք ուզում, որ ձեր «քաջագործությունները» նկարահանվեն, ինչո՞ւ եք հարձակվում լրագրողների վրա, ինչո՞ւ եք խլում տեսախցիկներն ու հեռախոսները, ջարդուփշուր անում դրանք եւ այլն: Ձեր գազանությունները, միեւնույն է, հայտնվում են համացանցում, իսկ իրավական լեզվով դա կոչվում է «խոչընդոտել լրագրողների աշխատանքին», որի համար ձեզ դատ է հասնում:

Եվ վերջապես, ռուսաստանյան լրատվամիջոցների մառազմի մասին, թե իբր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը կազմակերպել են ամերիկացիները: Հոսանքի սակագնի բարձրացման հեղինակները բոլորովին այլ տեղում են: Բայց ընդհանուր առմամբ նման մեկնաբանությունները զարմանալի չեն՝ ամեն մեկն իրադարձությունները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու՝ իշխանությունը, ընդդիմությունը, ռուսները, ամերիկացիները…

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Այս բռնութիւնները տեսնելով-մնացեալ մի քանի հայերն ալ պիտի գաղթեն շուտով։
    Ապրին մեր ” ժողովրդավար ” ղեկավարները։
    Ինչ զզուելի պնակալէզներ գրաւած են հայաստանի խօսարանի աթոռները։
    Վստահ եմ վաղը բոլորն ալ դրօշակ կը փոխեն եթէ կացութիւնը փոխուի։
    Մեր յիշողութիւնները տակաւին թարմ են ՕԵԿ-ի խաղերէն- եւ ներկայիս ՀՅԴ-էն։
    Եւ մենք տակաւին կ՝երազենք որ մեր “մայրախնամ “կառավարութիւնը օգնութեան կրնայ հասնիլ
    Սուրիայի մեր հայրենակիցներուն ամէն օր կոկորդիլոսի արցունքներ թափելով անոնց համար։

  2. Эдвард says:

    Яркий пример маразма еще то, как все западные организации “обеспокоены” ! А куда исчезло ваше “беспокойство”,когда убивали журналистов в Донбассе? Или это были “неправильные” журналисты, и можно было убивать?………… И эти люди хотят, чтобы мы доверяли им??!!……..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930